Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցով դատական նիստն ավարտվեց։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։ Որոշումը կհրապարակվի վաղը՝ հունիսի 7-ին, ժամը 12:20-ին:

Հիշեցնենք, որ գույքի վրա արգելանքը դրվել է Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու հոդվածով մեղադրանք առաջադրելուց հետո՝ 2018 թվականի հուլիսի 30-ին՝ ՀՔԾ քննիչի որոշմամբ: