«ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ նախքան Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի՝ ֆեյսբուքյան հրապարակումը, իր մերձավորի և ոստիկանների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ ահազանգ է ստացվել ոստիկանություն, որի հիման վրա Երևան քաղաքի վարչությունում արդեն իսկ նշանակվել էր ծառայողական քննություն։

Այնուհետև Դավիթ Խաժակյանը հեռախոսազրույց է ունեցել ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հետ, ով նրան առաջարկել է հաղորդում տալ ոստիկանություն, ինչի հիման վրա էլ, ոստիկանության պետի հանձնարարությամբ հիշյալ միջադեպի կապակցությամբ ծառայողական քննություն է սկսվել ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում։