ԱՄՆ-ն մտադիր չէ հրաժարվել միջուկային զենքից։ Վերջերս Ռուսաստանի կողմից նրա միջուկային պոտենցիալի արդիականացման փաստը ևս խոսում է այդ մասին։ Այս մասին հայտնել են Պենտագոնի ներկայացուցիչները հարցազրույցի ժամանակ՝ հրապարակելով ԱՄՆ նոր միջուկային հայեցակարգը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«ՄԻջուկային զենքը խաղում ու հետագայում էլ խաղալու է վճռորոշ դեր միջուկային հարձակումը զսպելու ու տեսանելի ապագայում միջուկային տերությունների միջև սովորական սպառազինությունների կիրառումով լայնածավալ ռազմական գործողությունների կանխման գործում»,- նշել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը փաստաթղթի նախաբանում։

Նրա խոսքով՝ «ոչ մի ամերիկացի նախագահ չի ենթադրում միջուկային զենքի կիրառում, բացառապես մեր կենսական կարևորության շահերն ու դաշնակիցների շահերը պաշտպանելու ծայրահեղ անհրաժեշտության դեպքերի»։ «Մեր նպատակն է համոզել հակառակորդներին, որ նրանք ոչինչ ձեռք չեն բերի ու ամեն ինչ կկորցնեն միջուկային զենքի գործածման դեպքում»,- հավելել է Մեթիսը։