Բնապահպան Սիլվա Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երևանի քաղաքապետարան, արդեն մի քանի ամիս է մեր քաղաքը թաղված է աղբի մեջ: Ձեր բազմաթիվ խոստումները, քաղաքն աղբից մաքրելու մասով, մնում են միայն խոստում: Այս շոգ օրերին աղբի այսպիսի կուտակումները կարող են պատճառ դառնալ տարբեր հիվանդությունների բռնկմանը: Կոչ եմ անում սանիտարահիգինիկ ծառայությանն զգոն լինել»: