Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ուղեցույց, թե ինչպե՞ս ստանալ պետական տարիքային կենսաթոշակ
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ուղեցույց պետական տարիքային կենսաթոշակի իրավունքի վերաբերյալ։ USAID-ի աջակցությամբ իրականացվող «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակումպատրաստված ուղեցույցում մանրամասն նշվում են․
• Ո՞ւմ պետք է դիմել կենսաթոշակ ստանալու համար,
• Ե՞րբ պետք է դիմել տարիքային կենսաթոշակ ստանալու համար,
• Որո՞նք են տարիքային կենսաթոշակ ստանալու պայմանները,
• Ի՞նչ պետք է նշվի դիմումում,
• Ինչպե՞ս ստանալ հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը և այլն։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում