«Վալլեքս» խմբի ընկերությունները հայտարարում են, որ «Թեղուտ» ՓԲ ընկերությունը, զբաղված լինելով մարզի Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրում օգտակար հանածոների արդյունահանման ծավալների ավելացման ծրագրի կենսագործմամբ, ձեռնպահ է մնում ներկա ծավալներով հանքավայրի շահագործումից ու համապատասխան արտադրանք թողարկելուց։

«Տևական ընդհատման պայմաններում Ընկերությունը, ցավոք, չի կարող ներկա շուրջ 1200 աշխատողներին ապահովել բավարար ծանրաբեռնվածությամբ աշխատանքով ու համապատասխան վաստակով՝ նախկին ծավալներով», - ասված է «Վալլեքս» խմբի տարածած հաղորդագրությունում: - «Չունենալով դրամական միջոցների աղբյուր, Ընկերությունը, ստիպված ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով ու պայմաններով՝ գործատուի նախաձեռնությամբ, լուծել աշխատողների մեծամասնության հետ կնքված աշխատանքային պայմանագրերը»։ Այս մասին հայտնում է ազատություն լրատվական կայքը։

Հաղորդագրությունում նշվում է նաև, որ ընկերության բոլոր աշխատակիցներին կվճարվեն վերջիններիս աշխատավարձերը ամբողջական, կամ՝ ոչ աշխատողի մեղքով պարապուրդի ժամանակահատվածի համար, միջին ժամային աշխատավարձի երկու երրորդի չափով: Բացի այդ, աշխատանքային պայմանագրի լուծման պահին անորոշ ժամկետով աշխատող բոլոր անձանց կվճարվի նաև արձակման նպաստ։