Արթուր Աղաբեկյանն ազատվել է Արցախի նախագահի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը, հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Նշենք, որ Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը Բակո Սահակյանի խորհրդական էր նշանակվել 2017թ-ի հոկտեմբերին։