ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունների և Կումայրիի բաժնի ծառայողները բացահայտել են պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն վարչության ստուգումների բաժնի գլխավոր տեսուչի ապօրինությունները։

Պարզվել է, որ գլխավոր տեսուչը 2013-2019թթ-ին Գյումրիում գործող մի շարք տնտեսվարող սուբյեկտներից, որոնք գրանցված չեն եղել հարկային մարմիններում կամ պատշաճ չեն իրականացրել հարկային պարտավորությունները, անօրինական գործունեությունները չարձանագրելու համար, որպես կաշառք պահանջել ու ստացել է խոշոր չափերով գումարներ։

Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե նախաքննության։