Տուլայում նախատեսում են նոր կայարանային համալիրների և վերգետնյա մետրոյի շինարարություն սկսել: Ինչպես հաղորդում է ինտերֆաքսը, այս մասին տեղեկացրել է Տուլայի շրջանի ղեկավար Ալեքսեյ Դյումինը:

«Քննարկվում է Տուլայի կենտրոնից ավտոբուսային կայարանները դուրս բերելու հարցը: Մենք ցանկանում ենք դրանք հանել և նոր կայարաններ կառուցել՝ կենտրոնից հեռու: Ծրագրում ենք ավտոկայանային տաղավարների շինարարություն սկսել, որպեսզի դրանք կենտրոնից հեռու տանենք: Այս ծրագրի մի քանի տարբերակ է մշակվել, մենք ամեն ինչ անում ենք կենտրոնը թեթևացնելու համար, այս ոլորտը փորձում ենք կարգի բերել»,- ասել է նա:

Դյումինը նաև տեղեկացրել է, որ քննարկվում է վերգետնյա մետրոյի շինարարություն սկսելու հնարավորությունը: