ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Աշոտ Հովակիմյանը նշանակվել է Սլովենիայում ՀՀ դեսպան։ Այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանին, համատեղության կարգով, նշանակել Սլովենիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա)»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Աշոտ Հովակիմյանը նաև Չեխիայում Հայաստանի դեսպանն է: