ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորական ուղերձ է հղել դիրիժոր Յուրի Դավթյանին

«Այսօր ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր, պրոֆեսոր Յուրի Դավթյանի 90-ամյակն է։

Սիրելի Մաեստրո,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ:

Երկար տարիներ ղեկավարելով Հայաստանի տարբեր նվագախմբեր՝ Ձեր բազմամյա դիրիժորական գործունեությամբ մեծ նպաստ եք բերել մեր դասական նվագախմբային արվեստի զարգացմանը և Հայաստանի մշակութային կյանքի հարստացմանը:

Անգնահատելի է նաև Ձեր մանկավարժական գործունեությունը. լինելով հմուտ մանկավարժ, տարիներ շարունակ կրթել և դաստիարակել եք երիտասարդ սերնդին՝ հարթելով նրանց ճանապարհը դեպի մեծ բեմեր:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ստեղծագործական եռանդ և ամենայն բարիք»: