Ղազախստանում 500 ցուցարար է ձերբակալվել
Ղազախստանի նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի ակցիաների 500 մասնակից է ձերբակալվել։ BBC-ի փոխանցմամբ այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի փոխնախարար Մարատ Կոժաևը:
Հարյուրավոր մարդկանց ձերբակալությունը պատճառաբանվել է «չարտոնված հանրահավաքների անցկացմամբ»:
Բողոքի գործողությունների մասնակիցները պնդել են, որ ընտրությունները եղել են ոչ արդար և թափանցիկ, քվեարկության արդյունքները՝ կանխորոշված:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում