Հայաստանում 2017 թվականի հունվար-հոկտեմբերին գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 756 մլրդ 587.3 մլն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 4 տոկոսով:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով, գյուղատնտեսական արտադրանքը նշված ժամանակահատվածում նվազել է 4.1 տոկոսով` կազմելով 735 մլրդ 677.7 մլն, բուսաբուծության արտադրանքի ծավալը կազմել է 439 180.0 մլն դրամ՝ նվազելով 8 տոկոսով, իսկ անասնաբուծությանը` 296 մլրդ 497.7 մլն դրամ, ինչը 2016 թվականի համանուն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 2,3 տոկոսով:

Ձկնորսության ոլորտում 2016 թվականի հունվար-հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 0,1%-ի աճ և կազմել 20 մլրդ 909,6 մլն դրամ:

ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ այս տարվա հոկտեմբերին 1 290.4 տոննա ձկան որս է կատարվել, որն ամբողջությամբ իրացվել է: Ըստ աղբյուրի՝ 2016 թ-ի հոկտեմբերի համեմատ ձկան որսը նվազել է 4.7 տոկոսով: