Ալեսանդրո Կոստա Կուրտան՝ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կոմիսարի օգնականը հաղորդել է, որ «Զենիթի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հանդիսանում է Իտալիայի հավաքականի մարզչի պաշտոնի թեկնածուներից մեկը:

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կոմիսար Ռոբերտո Ֆաբրիչինին հաստատեց, որ Մանչինին, Անտոնիո Կոնտեն, Կարլո Անչելոտին և Կլաուդիո Ռաներին ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածուներն են:

«Շուտով անհրաժեշտ կլինի սկսել բանակցությունները: Թեկնածուներից ոմանք խաղային կարիերայի ժամանակ շատ հանդիպումներ են անցկացրել ինձ հետ: Մանչինին դրանցից մեկն է: Ինչ վերաբերում է Կոնտեին, ապա նա հրաշք գործեց նախորդ «Եվրոյի» ժամանակ»,- Կոստա Կուրտային է մեջբերում Football Italia-ն: