ՌԴ ռազմական կցորդ. «Նախիջևանում թուրք-ադրբեջանական զորավարժությունները վտանգավոր չեն»
ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ռազմական կցորդ Անդրեյ Գրիշուկը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Նախիջևանում ընթացող ադրբեջանա-թուրքական զորավարժությունները վտանգ չեն ներկայացնում:
«Դրանք պլանային զորավարժություններ են, որոնք անցկացվում են համապատասխան հայտարարված նպատակների և խնդիրների: Մենք հետևում ենք դրանց, մեր 102-րդ ռազմաբազան՝ նույնպես», - ասել է Անդրեյ Գրիշուկը, հայտնում է Aysor.am-ը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան հունիսի 7-13 համատեղ զորավարժություններ են անցկացնում Նախիջևանում: Մարտական կրակով համատեղ մարտավարական «Անխախտելի եղբայրություն-2019» զորավարժությունները կանցնեն ըստ երկրների միջև Ռազմական համագործակցության մասին համաձայնագրի:
Նշենք, որ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ հայկական կողմն ուշի ուշով հետևում է զորավարժություններին: