Միջազգային տիեզերական կայանի անձնակազմի անդամները՝ Ալեքսանդր Միսուրկինն ու Անտոն Շկապլերովն ակամայից ռեկորդ են սահմանել բաց տիեզերքում ռուսական սկաֆանդրներով աշխատանքում: Այս մասին տեղեկացնում է Լենտա․ռու-ն:

Նախապես ծրագրված էր, որ Միսուրկինն ու Շկապլերովը տիեզերքում կանցկացնեն 6 ժամ 40 րոպե: 17 տարի ծառայած հին ընդունիչի ապամոնտաժման ժամանակ դժվարությունների են հանդիպել, քանի որ նախապես չէին ենթադրում, թե սարքավորումը փոխելու կարիք կլինի: Նրանք պետք է փոխեին «Զվեզդա» ալեհավաքային մոդուլի ընդունող սարքավորումը: Դրա շնորհիվ հնարավոր կլինի Երկրից ռուսական սեգմենտին գրեթե 24 ժամ տեղեկություններ հաղորդել ռուսական հայրենական «Լուչ» համակարգի արբանյակների միջոցով:

Տիեզերագնացները կայանի սահմաններից դուրս անցկացրել են 8 ժամ 13 րոպե, նրանցից առաջ տիեզերական կայանից դուրս առավելագույնը 8 ժամ 7 րոպե են մնացել: