Հանրապետության ողջ տարածքում փետրվարի 3-ի ցերեկը, 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 3-5-ը, այսօրվա համեմատ, աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, արևելյան շրջաններում՝ 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում փետրվարի 3-ի ցերեկը, 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ջերմաստիճանը գնալով ավելի ու ավելի կբարձրանա հասնելով +14 աստիճան տաքության։ Առաջիկայում սպասվում է ջերմ ու տաք եղանակ։