Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հարգելի՛ համաքաղաքացիներ,

Հայտնում եմ ձեզ, որ այսօր տեսակապով զրույց ունեցա Ֆրանսիայի Նիցցա քաղաքի փոխքաղաքապետ Ֆիլիպ Պրադալի հետ, որի ընթացքում շնորհակալություն հայտնեցի մեր քաղաքին մարդատար մեքենաներ նվիրելու պատրաստակամության համար: Տեղեկացա, որ թվով 6 ավտոբուսներն ուղարկելու վերաբերյալ որոշումն արդեն ստորագրվել է, և մոտ օրերս տրանսպորտային միջոցները կուղևորվեն Հայաստան:

Հ.Գ. Հեռախոսազրույցի և կայացված որոշման մասին Թվիթթերում գրառում է կատարել նաև պարոն Պրադալը»