Հայաստանը 3 կետով բարելավել է դիրքերն անվտանգության համաշխարհային վարկանիշում
Հայաստանը 2019թ-ի` բնակության անվտանգության Global Peace Index վարկանիշում 3 կետով բարելավել է դիրքերը 2018թ-ի համեմատ՝ հայտնվելով 118-րդ հորիզոնականում է:
Երկիրը հայտնվել է անվտանգության միջին մակարդակ ունեցող երկրների խմբում:
Հարևան Ադրբեջանը 130-րդ տեղում է, Թուրքիան՝ 152-րդ տեղում, Վրաստանը՝ 99-րդ տեղում, իսկ Իրանը՝ 139-րդ:
Վարկանիշը գլխավորել է Իսլանդիան, որին հաջորդել է Նոր Զելանդիան, Պորտուգալիան, Ավստրիան, Դանիան, Կանադան, Սինգապուրը, Սլովենիան, Ճապոնիան և Չեխիան:
Բնակության համար ամենավտանգավոր երկիրը Աֆղանստանն է, որին նախորդում են Սիրիան, Հարավային Սուդանը, Եմենը, Իրաքը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում