Մոսկավյում «Մեդուզայի» լրագրող Իվան Գոլունովի աջակցության ցույցից 549 մարդ է ձերբակալվել, հայտնում է «ՕՎԴ-ինֆոն»:

Մոսկվայի ՆԳՆ վարչությունն ավելի վաղ հայտնել էր, որ ակցիային մասնակցել է 1200 մարդ, որից 200-ը ձերբակալվել է: 23:38-ին գերատեսչությունը հաղորդագրություն է հրապարակել, որի համաձայն ոստիկանության բաժանմունքներում դեռևս 4 մարդ կա, մյուս բոլորին ազատ են արձակել, գրում է «Վեդոմոստին»:

Գոլունովի աջակցության երթը տեղի է ունեցել հունիսի 12-ին: Ձերբակալությունները սկսվեցին 12:00-ին ակցիայի մեկնարկից անմիջապես հետո: