«Տեսչական մարմինն ահազանգեր է ստանում բենզալցակայաններում թերլցումների վերաբերյալ». Էդուարդ Աղաջանյան
«ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի նախագծով առաջարկվում է վերացնել չափագիտական վերահսկողություն իրականացնելու համար ստուգումը սկսելուց 3 օր առաջ տնտեսվարողին տեղեկացնելու մասին պահանջը. «Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարբերաբար ահազանգեր է ստանում բենզալցակայաններում թերլցումների վերաբերյալ ու գործող կարգավորումները՝ եռօրյա ծանուցման պահանջը, անհնարին են դարձնում արձանագրել դրանք: Առաջարկվող փոփոխությամբ, կարողանում ենք այդ խոչընդոտները վերացնել»,- հայտարարեց աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
Կառավարությունը հաստատեց նախագիծը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում