Լոռու մարզում գտնվող միջնադարյան քարայրա-ամրոցային համալիր Զարնի-Պարնին վերականգնվել է
Միջնադարյան քարայրա-ամրոցային համալիր Զարնի-Պարնին վերականգնվել է։
Այս մասին հայտնել է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը:
Նշվում է, որ Լոռու մարզում գտնվող համալիրը նոր շունչ է ստացել Ալավերդի քաղաքի բնակիչ Ռուբեն Մեսրոբյանի անձնական ջանքերի շնորհիվ։
Այստեղ կարելի է գտնել քարանձավային համալիր, խաղողի ավանդական այգիներ, գինետուն, ազգային խաղեր: Գործում է թանգարան, որտեղ ցուցադրված են տեղական բնակչության կենցաղն ու մշակույթը ներկայացնող նմուշներ։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում