ՀՀ Կրթության և գիտության նախարարության Լեզվի կոմիտեի ֆեյսբուքյան էջում գրված է.

«ԱՆՈՒՆԴ Ի՞ՆՉ Է.

- Անունդ ինչպե՞ս է,- ասում են սուտ բարեկիրթները, կոնֆետային հայերենի սիրահարները, նախկին (ու ներկա) ռուսախոսներն ու կիսառուսախոսները, օրվա մեծ մասը վայրիվերո խոսող, հետո հանկարծ «գրական հայերենին» անցնող մարդիկ:

- Անունդ ո՞նց է,- ասում են ավելի անկաշկանդները, իբր ժողովրդական ձևն են ընտրում:

Երեխաներն այս հարցերին հանճարեղ են պատասխանում՝ լավ: Բա: Շախ և մա՛տ: Բնական և ճիշտ հայերենով հարցը հնչում է այսպես.

- ԱՆՈՒՆԴ Ի՞ՆՉ Է:

Վիլյամ Սարոյանը կպատասխանի՝ «Իմ անունն Արամ է», «Իմ անունը Արամ է»: (Դավիթ Գյուրջինյանի «Հանուն մեր նյարդերի» գրքից)»: