Երևանյան մշակութային միջոցառումների շրջանակներում օգոստոսի 30-ից սեպտեմբերի 2-ը Ստեփանակերտում նախատեսվում են մի շարք իրադարձություններ:

Այս մասին Ստեփանակերերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի համերգի ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նրա խոսքով՝ Արցախի անկախության տոնի նախօրյակին՝ սեպտեմբերի 1-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կկայանա հռչակավոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի համերգային ծրագիրը: