ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ տեղի է ունեցել հասարակական-քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ շփումների շրջանակում: Այդ մասին ասվում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան պարզաբանման մեջ:

«Հասարակական-քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ իր պարբերական հանդիպումների շրջանակներում Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ս.Պ. Կոպիրկինը հանդիպել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռ.Ս. Քոչարյանի հետ»,- ասվում է դեսպանատան պարզաբանման մեջ:

Հանդիպման մանրամասների մասին ոչինչ չի ասվում: