NASA-ի տիեզերագնացներ Ջոզեֆ Ակաբան և Ռիկի Արնոլդը կյանքի կկոչեն 32 տարի առաջ Challenger մաքոքի անձնակազմի հետ զոհված ամերիկացի ուսուցչուհի Քրիստա Մակոլիֆի երազանքը, Միջազգային տիեզերական կայանում նրանք կանցկացնեն պարապմունքներ, որոնք ուսուցչուհին ցանկանում էր կազմակերպել իր աշակերտների համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Մակոլիֆը հաղթել էր համազգային մրցույթում և պետք է դառնար տիեզերք ուղևորված առաջին ուսուցչուհին։ Սակայն 1986 թ․-ի հունվարի 28-ին Challenger տիեզերանավը թռիչքի 73-րդ րոպեին վթարի էր ենթարկվել։

Challenger նավի հիշատակի կենտրոնի նախագահ Լենս Բուշը պատմել է, որ խոսքը ֆիզիկայի պարապմունքների մասին է, այդ թվում՝ ջրի եռման և սառելու, Նյուտոնի օրենքների մասին։