Դեկտեմբերի 1-ին, ժամը 03։10-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են ընդունվել Դիմիտրով գյուղի բնակիչներ` 1980թ. ծնված Հովհաննես Գ.-ն, 1986թ. ծնված Անի Ե.-ն, 2013թ. ծնված Էլեն Ե.-ն, 2011թ. ծնված Լիլիթ Գ.-ն և 2005թ. ծնված Վարազդատ Գ.-ն:

Ոստիկանությունը պարզվել է, որ նույն օրը, ժամը 02։30-ի սահմաններում, Հովհաննես Գ.-ն գազի բալոնը խողովակով միացրել է ջեռուցման կաթսային և առանց ծխատար խողովակի գործարկել, ինչի արդյունքում շմոլ գազի արտահոսք է տեղի ունեցել:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: