Փարիզի սահմաններին Սենա գետի մակարդակը կրկին սկսել է բարձրանալ։ Le Parisien թերթը գրում է, որ շաբաթ օրը առավոտյան Աուստրելիցկի կամրջի մոտ հասել է 5.44 մետր բարձրության։ Սակայն օդերևութաբանների կանխատեսումներով, նա չի գերազանցի պիկը՝ 5,85 մետրը, որն արձանագրվել էր Փարիզում՝ հունվարի 29-ին։

Քաղաքում ջրհեղեղի հետևանքով դեռևս գործում է օդերևութաբանական խանգարումների նախավերջին (նարնջագույն) մակարդակը, ինչը պահանջում է հատուկ զգոնություն բնակիչների կողմից։

Սպասվում է, որ ջուրը կնվազի միայն մի քանի օր անց։