Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորումը հրավիրում է ԵՊՀ-ի հիմնադրման 100-ամյակին նվիրված գիտաժողովին․

«Հարգելի´ գործընկերներ,

Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ 2019 թվականի սեպտեմբերի 12-15-ն Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպվելիք «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» խորագրով միջազգային երիտասարդական 4-րդ գիտաժողովին` նվիրված ԵՊՀ-ի հիմնադրման 100-ամյակին:
Հայտերի և հոդվածների ներկայացման վերջնաժամկետը 2019 թվականի հուլիսի 31-ն է:

Բոլորիդ սիրով սպասում ենք Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում»: