Անգլիայի առաջնության 26-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունեց «Հադերսֆիլդին»: Խաղն ավարտվեց 2:0 հաշվով:

55-րդ րոպեին հաշիվը բացեց բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն: 68-րդ րոպեին առաջին գոլը «Մանչեսթեր Յունայթեդում» խփեց չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը:

«Մանչեսթեր Յունայթեդը» վաստակել է 56 միավոր և երկրորդ տեղում է՝ առաջատար «Մանչեսթեր Սիթիին» զիջելով 13 միավոր:

Անգլիայի առաջնություն, 26-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Հադերսֆիլդ»՝ 2:0

«Բորնմութ» - «Սթոք Սիթի»՝ 2:1

«Բրայթոն» - «Վեստ Հեմ»՝ 3:1

«Լեսթեր Սիթի» - «Սուոնսի»՝ 1:1

«Վեստ Բրոմվիչ» - «Սաութհեմփթոն»՝ 2:3