Հունիսի 18-ին, ժամը 12։00-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»-ում տեղի կունենա թանգարանի պատկերասրահի և մշտական ցուցադրության մաս կազմող Ժանսեմ. Մեծ եղեռնի գեղանկարիչը» խորագրով ցուցադրության բացումը։

Ցուցադրության մեջ ներկայացված կլինեն ֆրանսահայ մեծանուն նկարիչ Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան) «Եղեռն» շարքից 20 գործ: «Եղեռն» շարքը՝ 34 կտավ, Ժանսեմը ստեղծել է պատկառելի տարիքում 1998-2001թթ., որոնք նույնքան խոսուն են, որքան Հայոց ցեղասպանության մասին պատմող որևէ ահասարսուռ պատմություն: Կտավների միջոցով Ժանսեմը վերարտադրել է այն տխուր պատմությունները, որոնք լսել էր դեռ մանկուց: