«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն վերսկսել է մարզումները կատալոնական թիմի ընդհանուր խմբում, հաղորդում է Sport.es-ը:

Ֆրանսիացի ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել «Ռեալ Սոսյեդադի» դեմ Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի խաղում (4:2):

Դեմբելեն չնայած վերադարձել է, սակայն դեռ պատրաստ չէ «Էսպանյոլի» հետ խաղին դեմ։ Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի խաղում «Բարսելոնայի» հայտացուցակում չի ընդգրկվել:

«Էսպանյոլ» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 4-ին և կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:15-ին: