«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում այսուհետ գործելու է մեքենաների «Երկար կայանում» ծառայությունը, հայտնել է օդանավակայանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

Ծառայությունից օգտվելու դեպքում, մեքենան կայանելով 5 օրից մինչև 30 օր (30-րդ օրը ներառյալ), կգանձվի ընդամենը 10,000 դրամ: Ծառայությունը չի տարածվում ավտոբուսների և միկրոավտոբուսների վրա։

Օդանավակայանում կայանման առաջին 10 րոպեն անվճար է, կայանման յուրաքանչյուր ժամի համար գանձվում է 500 դրամ, իսկ սկսած 4 ժամից մինչև մեկ օրվա համար` 2000 դրամ: