Գերմանիայի առաջնության 21-րդ տուրում առաջատար Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվեց «Մայնցին»: Յուպ Հայնկեսի գլխավորած թիմը վստահ հաղթանակ տարավ ֆրանսիացի Ֆրանկ Ռիբերիի ու կոլումբացի Խամես Ռոդրիգեսի գոլերի շնորհիվ՝ 2:0:

«Բավարիան» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 53 միավորով: «Բայերը» 35 միավորով երկրորդն է, Դորտմունդի «Բորուսիան» ու «Շալկեն» ունեն 34-ական միավոր:

Գերմանիայի առաջնություն, 21-րդ տուր

«Մայնց» - «Բավարիա»՝ 0:2

«Շալկե» - «Վերդեր»՝ 1:2

«Ֆրայբուրգ» - «Բայեր»՝ 0:0

«Հերտա» - «Հոֆենհայմ»՝ 1:1

«Վոլֆսբուրգ» - «Շտուտգարտ»՝ 1:1