Սիրիայի Իդլիբ նահանգում ռուսական «Սու-25» ինքնաթիռ է խոցվել, օդաչուն հասցրել է ինքնանետում կատարել: Նշվում է, որ օդաչուն հասցրել է զեկուցել ինքնանետման մասին «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայինների վերահսկման տակ գտնվող տարածքում, սակայն զոհվել է` գրոհայինների դեմ պայքարելով:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ մեջբերելով ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, «Իդլիբ» դեէսկալացիոն գոտում թռիչք իրականացնելիս վթարվել է «Սու-25» ռուսական ռազմական օդանավը:

Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը քայլեր է ձեռնարկում ռուս օդաչուի մարմինը վերադարձնելու նպատակով: