ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Արմեն Դանիելյանին հունիսի 19-ի նիստում կրկին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը հայտնել է, որ պարոն Քոչարյանը նպատակահարամար չի համարում մասնակցել դատական նիստերին։ Նիստի ներկա են տուժողների իրավահաջորդները։

Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նաև՝ Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով Գլխավոր դատախազության ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը, հայտնում է Panorama.am-ը։

Դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը՝ նշելով, որ այն կապված է հունիսի 18-ի դատական նսիտում նախագահողի գործողությունների հետ։

«Դատավոր Դանիլյանը պարբերաբար և անհարկի ընդահատել է մեղադրյալների պաշտպաններին, դատարանն ուղղակի արգելել է պաշտապաններին իր գործողությունների դեմ ներկայանալ առարկությամբ և հանդես գալ հայտարարություններով, դրսևորվել է կամայական մոտեցում դատավարության կանոնների նկատմամբ։ Այդ գործողությունների հետևանքով առաջացած լարված իրադրության պայմաններում հայտարաված ընդմիջումից հետո դատարանը թույլատրել է պաշտպաններին ներկայացնել առարկություններ ինչով փաստել է իր նախորդող գործողությունների անհիմն լինելը։ Դատավարության որևէ փոլում նման կամայական մոտեցման ցուցաբերումը վկայում է դատարանի կանխակալ վերաբերմունքի մասին դատավարության այս մասնակցի դեմ, որի իրավունքները սահմանափակվում են։

Ինքնաբացարկի երկրորդ հիմքն այն է, որ դատարանը փաստացի հրաժարվել է դատավարության մասնակիցներին պարզաբանել վերջիններիս իրավունքները և պարտականություններն այն դեպքում, երբ վերջիններս այդպիսի պարզաբանում են խնդրել նախագահող դատավորից»,- հայտարարել է փաստաբանը։

Նիստին ներկա ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտնել է, որ ներկայացված հիմնավորումը նախորդ երկժամյա դատական նիստի կարճ սղագրություն էր ամենակարևոր հատվածները բաց թողնված։ Նա նշել է, որ ներկայացված միջնորդությունն իրենք գնահատում են որպես արհեստականորեն սույն գործի քննությունը ձգձգելու միտում։

«Ակնհայտ անհիմն նեկայացված միջնորդություն է, իր փաստարկներով նույնիսկ չի համապատասխանում տվյալներին»,- ասել է գլխավոր դատախազը։

Տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը նշել է, որ ներկայացված հիմքով իր համար անընդունելի է այդ միջնորդությունը։

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու։ Այն կհրապարակվի ժամը 12։30-ին։