2020թ-ի հունվարի 1-ից Մոսկվան կանցնի աղբի տեսակավորման: Քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը ստորագրել է համապատասխան հրամանագիրը:

2020թ-ի սկզբին Մոսկվայում հատուկ կոնտեյներներ կտեղադրեն, որոնց շահագործումը կսկսվի հունվարի 1-ից:

«Բազմաբնակարան տների կոնտեյներային հարթակներում հատուկ տարաներ կտեղադրվեն երկրորդական հումքի համար (պլաստիկ, թուղթ, ստվարաթուղթ, մետաղ՝ ալյումինի տարաներ): Մյուս թափոնները նախկինի պես գոյություն ունեցող կոնտեյներում կկուտակվեն»,- ասվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ, հայտնում է Esquire.ru-ն:

Բնակելի տներից բացի աղբի տեսակավորման կանցնեն նաև սոցիալական ոլորտի հաստատությունները, խանութները, ենթակառուցվածքային այլ օբյեկտներ: