Smartavia ընկերությունը 2019թ-ի հուլիսի 11-ից ուղիղ կանոնավոր չվերթներ կիրականացնի Սանկտ Պետերբուրգից Երևան: Չվերթները կիրականացվեն մինչև 2019-ի հոկտեմբերի 25-ը:

Թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 անգամ՝ հինգշաբթի և կիրակի, Boeing 737-500 և 737-700 օդանավերով: Ուղևորներին թռիչքի ժամանակ կառաջարկվի տաք սնունդ, զովացուցիչ ըմպելիքներ, թեյ և սուրճ:

Ավիատոմսի նավազագույն արժեքն առանց ուղեբեռի Երևանից Սանկտ Պետերբուրգ կկազմի 13.000 ռուբլի, իսկ հակառակ ուղղությամբ՝ մոտ 9000 ռուբլի: Ուղեբեռով ավիատոմսերի արժեքը Երևանից Սանկտ Պետերբուրգ մոտ 14,000 ռուբլի է, իսկ հակառակ ուղղությամբ՝ 11,000 ռուբլի:

Սանկտ Պետերբուրգից Երևան և հակառակ ուղղությամբ ամառային չվերթներ է իրականացնում ևս 2 ավիափոխադրող: