Հունիսի 22-ին ժամանակավորապես փակ կլինի մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի Փափազյան փողոցը:

Փողոցը (Արամ Խաչատրյան և Փափազյան փողոցների խաչմերուկից դեպի «Արաբկիր զբոսայգի» տանող հատված) կփակվի վթարային և վտանգավոր բարդիների էտման և հատման աշխատանքներով պայմանավորված:

Երթևեկությունը նշված հատվածում կդադարեցվի հունիսի 22-ին՝ ժամը 9:00-ից մինչ 17:00-ն, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: