«Շնորհավորում ենք Ձեզ՝ պարոն Սինանյան ՀՀ կառավարության սփյուռքի գլխավոր հանձնակատարի բարձր և պատասխանատու պաշտոնում նշանակման կապակցությամբ»․ «Ռուսաստանի Ջավախքյան Սփյուռք» ՀԿ
«Ռուսաստանի Ջավախքյան Սփյուռք» հասարակական կազմակերպությունը շնորհավորական ուղերձ է հղել Զարեհ Սինանյանին նոր պաշտոնում նշանակման կապակցությամբ․
«Հարգելի պարոն Սինանյան․
Ուրախ ենք տեղեկանալ ձեր նշանակման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության սփյուռքի գլխավոր հանձնակատարի բարձր և պատասխանատու պաշտոնում նշանակման կապակցությամբ: Մեր հասարակական կազմակերպության և Ռուսաստանի Դաշնությունում ապրող բազմաթիվ ջավախքցիների անունից, սրտանց շնորհավորում ենք Ձեզ այս չափազանց կարևոր պաշտոնի ընտրության կապակցությամբ: Մաղթում ենք Ձեզ հաջողություն, անսպառ էներգիա, երկար տարիներ բեղմնավոր աշխատանք, հանուն հայոց պետականության և ողջ աշխարհով ցրված մեր ժողովրդի ամրապնդման:
Մենք, որպես Ռուսաստանի ակտիվ և հայտնի սփյուռքի հասարակական կազմակերպություններից մեկը, հասկանում ենք մեր պատմական հայրենիքի հետ սերտ հարաբերությունների կարևորությունը: Մենք հույս ենք հայտնում, որ մեր համագործակցությունը պահանջարկ կունենա և կկարողանանք միասին իրականացնել Հայրենիքի բարգավաճման, ժողովրդի միասնության եւ ջավախահայության պահպանմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր։
Լավագույն ցանկությունններով՝ «Ռուսաստանի Ջավախքյան Սփյուռք» հասարակական կազմակերպություն»: