«Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության հիմնադիր Հայկ Բաբայանը ֆեկսբուքյան էջում գրել է․

«Առավոտյան բջջայինս արդեն տաքացել էր զանգերից ու նույնանման հարցերից։ Հայկ նա՞ էր «Հայֆիլմի» տնօրենը, Հայկ դուք համբերության դեղեր ե՞ք խմել երեք տարի․․․ այո այո նա էր տնօրենը։ Բայց դա առանձին թեմա է, որի մասին դեռ առանձին հանդես կգա ողջ նախաձեռնությունը։ «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնությունը միանձնյա նախաձեռնություն չէ։

«Տվեք ինձ հենման կետ, և ես կշրջեմ Երկիրը» ասում էր հին աշխարհի մեծ գիտնական-փիլիսոփա Արքիմեդը։ Ես էլ ասում եմ տվեք մեզ «Հայֆիլմի» բանալիները և մենք կշրջենք հայ կինոյի և «Հայֆիլմի» պատմության նոր էջը։ Չկասկածե՛ք մեկ ակնթարթ անգամ։ Կադրեր, կադրեր կադրեր, մշակված մի քանի սլաքներով կինոքաղականություն, պետկանամետ քայլեր, ազգային բրենդի վերածնում և երկիրը կունենա ևս մեկ անձնագիր, թե՛ ներսում, թե՛ դրսում։ Ժողովրդին կվերադարձվի իր «Հայֆիլմը»: Ծրագրերը պատրաստ սպասում են իրագործմանը։ Սիրե՛ք ձեր մասնագիտությունը, ապրեք ձեր մասնագիտության աշխարհի մեջ, չնայած ռեժիսուրան և կինեմատոգրաֆը մասնագիտություն չէ, այլ խենթերի ու կյանք ստեղծողների ապրելակերպ։ Եվ վերջապես հեռացե՛ք այն ափսեից, որը ձերը չէ և երբեք էլ չի եղել։

Հայկ Բաբայան»