Ադրբեջանի ֆինանսական շուկաների վերահսկիչ պալատի փոխանցմամբ՝ 2018-ի հունվարի 1-ի դրությամբ երկրում բանկային մասնաճյուղերի ընդհանուր թիվը եղել է 509: Իսկ այժմ Պալատի փոխանցմամբ՝ Ադրբեջանում բանկային մասնաճյուղերի թիվը նախորդ տարվա սկզբի համեմատ նվազել է 60-ով:

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ բանկերի թվի նվազումը նավթի համաշխարհային գների անկման, Ադրբեջանի նավթի արդյունահանման ծավալների նվազման, ինչպես նաև նախորդ երկու տարում մանաթի փոխարժեքի թռիչքային տատանումների հետևանքով Ադրբեջանում սկսված տնտեսական ճգնաժամային իրավիճակի արդյունք է: Երկրում սկսված տնտեսական ճգնաժամի պատճառով բնակչության մեծ մասը չի կարողանում մարել բանկային պարտքերը, ինչի արդյունքում բանկերը նույնպես հայտնվել են դժվարին կացության մեջ և սկսել են նվազեցնել իրենց մասնաճյուղերի թիվը: Նախորդ երկու տարիներին Ադրբեջանում փակվել է մեկ տասնյակից ավելի բանկ:

Այս մասին հայտնում է ադրբեջանական abzas.net-ը: