Ռազմագետ, «Հայոց հզոր բանակ» ՀԿ հիմնադիր նախագահ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանում կրկին զորավարժություններ են: Այս անգամ իրենց մարտական պատրաստությունն են ցուցադրում մի քանի ստորաբաժանումներ, որոնք միմյանց լրացնելով ռազմական առաջադրանքն են կատարում: Կարծում եմ, որ արդեն ժամանակն է, որպեսզի հայկական կողմը պաշտոնապես հայտարարություններով հանդես գա, քանի որ մի շարք միջազգային հուշագրերով, պայմանագրերով պետությունների կողմից անցկացվող զորվարժությունների ու զինվարժությունների քանակը սահմանափակ է: Ադրբեջանի դեպքում, միջին կտրվածքով միայն Ադրբեջանի տարածքում հունվարից մինչ այս պահը, միջինը անցկացվել է ամիսը երկու խոշոր զորավարժություն և չորս տարբեր չափի ուսումնական վարժանքներ, զինավարժություններ և այլն»: