Ռուսաստանը ներկայացնող պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկ Միշա Ալոյանը պաշտպանեց WBA International-ի չեմպիոնի տիտղոսը երկրորդ թեթևագույն քաշային կարգում: Այս մասին հայտնում է sport.news.am-ը։

Սոչիում տեղի ունեցած մենամարտում 29-ամյա Ալոյանը մրցավարների որոշմամբ հաղթել է 37-ամյա վենեսուելացի Ալեքսանդր Էսպինոսային՝ (96:95, 96:94, 94:96):

Ալոյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է չորս մենամարտ և տարել է նույնքան հաղթանակ: