Ազգային ժողովում 2018թ-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ շուտով Թեղուտի հանքավայրը նորից կշահագործվի։

«Ուրախ եմ հայտնել, որ Թեղուտում նորից սկսել են աշխատանքները, այնտեղ մի քանի հարյուր մարդ նորից ընդունվել է աշխատանքի, ինչպես խոստացել էինք և հույս ունեմ, որ այնտեղ ամեն ինչ լավ կլինի», - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է Aysor.am-ը։

Անդրադառնալով կապիտալ ծախսերին՝ Փաշինյանն ասել է.

«Հայաստանում չկան այնպիսի ընկերություններ, որոնք կարողանան իրականացնել, իրոք, մասշտաբային կապիտալ ծախսեր, այս խնդիրը մենք պետք է ընդունենք։ Առաջիկայում հույս ունենանք այդ ընկերությունները կհայտնվեն։ Եթե չհայտնվեն կառավարությունը պետք է մտածի՝ գուցե այլ մոդելով պետք է իրականացվեն կապիտալ ծախսերը»։