Գյուղատնտեսական աշխատանքի համար օրավարձը 4000 դրամ է սահմանվել
Գործադիրը քննարկել և հաստատել է «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությունների աջակցության 2019 թվականի ծրագիրը»: Կառավարությունն այս տարի մոտ 640 միլիոն դրամ կհատկացնի ծրագրի համար:
Գյուղատնտեսական աշխատանքներում ներգրավված կլինի մոտ 2400 հողօգտագործող: Աշխատանքների դիմաց օրավարձը կկազմի 4000 դրամ, հայտնում է Shantnews-ը:
Այս ծրագրում կներգրավվեն մինչև 3 հա սեփական հողատարածք ունեցող, կամ այն վարձակալությամբ օգտագործող անձինք, ովքեր որպես աշխատանք փնտրող, հաշվառված են զբաղվածության տարածքային կենտրոններում:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում