«Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնությունն անդրադարձել է ապրիլի 16-ը հայ կինոյի օր հռչակելու որոշմանը․

«Բազմաչարչար աշխատանքից և պայքարից հետո «Ապրիլի 16»-ը հռչակվեց հայ կինոյի օր։

Հարգելի հայրենակիցներ, կինոսերներ, «Հայֆիլմցիներ», կինոգործիչներ և առհասարակ մարդիկ, որոնց ընտանիքում, ընկերական ու մտերմիկ շրջապատում կան հայ կինոյի հետ առնչություն ունեցող մասնագետներ։ Կլինի արտիստ, ռեժիսոր, օպերատոր, դիմահարդար, կասկադյոր սցենարիստ, պրոդյուսեր, լուսավորող, թե մոնտաժող շնորհավորեք նրանց 2020թ․-ի «Ապրիլի16»-ից սկսած ու դա թող դառնա ավանդական օր և պատմություն։ Թող այդ օրը լինի «կինոշնիկների» օրը։ Իսկ «Ապրիլի 16»-ը 2020թ․-ից սկսած կդառնա խորհրդանշական օր իմաստավորելու հայ կինեմատոգրաֆի, կինեմատոգրաֆիստի և «Հայֆիլմի» գաղափարական, գեղարվեստական, գիտակցական, բովանդակալից, արժեհամակարգային և մեծ դերը հայոց պատմության և հայ ժողովրդի գիտակցության մեջ»։