ՀՀ կառավարությունը հարկային արտոնություններ է տվել «Մանուկյան կոնյակի գործարան» ՍՊԸ-ին. ընկերությունը Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում հիմնելու է ամբողջությամբ ավտոմատացված, միջազգային չափանիշներին համապատասխանող կոնյակի, գինու և մրգային օղիների գործարան։

Արտադրական փուլը նախատեսվում է սկսել 2020 թվականից։ Ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը նախատեսում է կատարել ընդհանուր մոտ 2.8 մլրդ դրամի չափով ներդրում:

Ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարում կստեղծվի 37 նոր աշխատատեղ` 260,000 դրամ միջին աշխատավարձով։