Ռուսաստանի սուսերամարտի կանանց հավաքականը, որի կազմում էր նաև հայազգի Յանա Եգորյանը, թիմային ոսկի է նվաճել Եվրոպայի առաջնությունում, որն անցնում էր Դյուսելդորֆում:

Նշենք, որ ՌԴ հավաքականի կազմում էին նաև Սոֆիա Վելիկայան, Սոֆիա Պոզդնյակովան և Օլգա Նիկիտինան:

Հունգարիայի հետ եզրափակիչ խաղում ռուսաստանցիները թույլ տվեցին մրցակիցներին առաջ անցնել և հաղթեցին 45:34 հաշվով, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նշենք, որ նա մասնակցում է մրցումներին վնասվածքից գրեթե մեկ տարի անց: Թիմի ավագ մարզիչն ասել է, որ Եգորյանն արդեն լավ մարզավիճակում է: