Արցախի պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած այն լուրը, թե իբր հունիսի 20-ին և լույս 21-ի գիշերը հայկական առաջապահ ստորաբաժանումները նռնականետերի կիրառմամբ խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը:

«Հերթական ապատեղեկատվություն է: Ավելին՝ Արցախի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ վերջին օրերի ընթացքում ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից ոչ մի կրակոց չի արձակվել»,- ասվում է ԱՀ ՊՆ հաղորդագրության մեջ: